23 10 2018

Սպասվում է անձրև

Սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-25-ը շրջանների զգալի մասում, 23-ին` հատկապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 23-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև և թույլ անձրև։ Հոկտեմբերի 24-25-ը` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև: Հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Երևան քաղաքի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           25.90C (1974 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -4.60C (1977 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`           11.80C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ