18 10 2018

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           28.00C (1997 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               1.00C (2007 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           13.30C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ