06 10 2018

Եղանակը՝ հանգստյան օրերին

Եղանակը՝ հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով, 8-9-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           28.40C (1999 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                -0.10C (1977 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           15.10C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ