Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-6-ը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.20C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.40C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը