04 10 2018

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           29.10C (1999 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`                3.00C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`           15.70C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ