03 10 2018

Արցախի պողոտա՝ Գլենդեյլում

Արցախի պողոտա՝ Գլենդեյլում

Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի իշխանությունները հատուկ միջոցառման ժամանակ արել են քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի պողոտայի պաշտոնական բացումը: Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը:

Los Angeles Times-ը հայտնում է, որ բացման արարողությանը ներկա են եղել Գլենդեյլի քաղաքային խորհրդի բոլոր անդամները, Կալիֆոռնիայից ընտրված սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Արցախի պողոտայի ճանապարհային նշանները տեղադրվել են նախորդ շաբաթ:

Նշենք, որ հունիսին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել էր Մերիլենդի պողոտան անվանափոխել Արցախի պողոտայի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ