Հանրապետության տարածքում hոկտեմբերի 2-3-ը հյուսիսային շրջաններում, 5-6-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.20C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.30C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.30C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը