Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում եեպտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.00C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.90C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը