19 09 2018

Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-20-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•Օդի առավելագույն ջերմաստիճան`           32.50C (1998 թ.)

•Օդի նվազագույն ջերմաստիճան`               4.40C (1987 թ.)

•Օդի միջին օրական ջերմաստիճան`           19.80C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ