Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումերի եղանակ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.50C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.20C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.30C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը