Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 օրն ամփոփող հանրահավաքին նշեց. «Հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»:
Համաձա՞յն եք, որ Հայաստանում կարևոր որոշումները կայացվեն ոչ թե Կառավարությունում կամ Ազգային Ժողովում, այլ՝ փողոցում: Yerevan.Today-ի հերթական հարցախույզի ժամանակ այս հարցին են պատասխանում մեր համաքաղաքացիները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը