09 08 2018

Անձրևային եղանակը կպահպանվի

Անձրևային եղանակը կպահպանվի

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-3, 11-ին` ևս 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           41.80C (2006 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               14.20C (1974 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.20C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը. տվյալեր Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ