Հանրապետության տարածքում`օգոստոսի 3-5-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 3-5-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
.• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.80C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.00C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը. տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը