02 08 2018

Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում oգոստոսի 2-3-ը հյուսիսային շրջաններում, 4-5-ը, շրջանների զգալի մասում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում oգոստոսի 2-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 4-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           41.30C (2000 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               12.70C (1982 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           26.90C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը. տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Բանջարանոցային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում.

Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2018 թվականի բանջարանոցային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է լոլիկ 10տ, կաղամբ՝ 42տ, սոխ՝ 18տ, մնացած բանջարանոցայինները՝ 23տ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ