Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից
Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի երեկոյան ժամերին հյուսիսային, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.60C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը. տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը