20 07 2018

Եվս մի քանի անձրևային օր

Եվս մի քանի անձրևային օր

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Հանրապետության տարածքում հուլիսի 20-ի երեկոյան ժամերին, 21-ին, 24-ին հյուսիսային շրջաններում, 22-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 20-ի ցերեկը, 21-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.40C (1980 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.00C (1969 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.90C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը. տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ