Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից
Հանրապետության տարածքում հուլիսի 14-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-17-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 14-16-ը, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հուլիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
•Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.10C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.30C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը. տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը