13 07 2018

Ի՞նչ եղանակ է սպասվում

Ի՞նչ եղանակ է սպասվում

 

Ուշադրություն.

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 14-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 13-17-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 14-17-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           38.90C (1988 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               11.80C (1893 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.10C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը. տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ