Ուշադրություն.
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից
Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 14-16-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև սպասվում է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-16-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-13-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 14-16-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.10C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.00C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C
ՀՀ գետերի և լճերի վիճակը. տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը