21 02 2025

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել է մոտ 20 մեքենա

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել է մոտ 20 մեքենա

Փետրվարի 20-ին, ժամը 15։15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են երեք ավտոմեքենա և փակել գազի բալոնների փականները։

Փրկարարները  պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ վթարված տրանսպորտային միջոցները դուրս են բերել երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա․ ճանապարհը դարձել է երթևեկելի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ