04 02 2025

Աննա Հակոբյանը նպաստ ստացե՞լ է. նախարարության պատասխանը. Yerkir.am

Աննա Հակոբյանը նպաստ ստացե՞լ է. նախարարության պատասխանը. Yerkir.am

 

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2024 թ. դեկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան էջում հերթական պարապ-շոուի ժամանակ անդրադարձել են այն հարցին, թե ամուսնացած ե՞ն, թե ամուսնացած չեն։

«Դեկտեմբերին կլրանա մեր ամուսնության 27-րդ տարին։ Որևէ դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք, բայց իհարկե, մեր կյանքում էդ ամուսնական էտապներն եղել են՝ նշանդրեք, սինի, նվերներ և այլն։ Հարսանիք չենք ունեցել, փոխարինող խնջույք են ունեցել։ Դե յուրե ո՛չ զագսով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք։ Մյուս կողմից էլ մտածեցի՝ արդեն որերորդ տարին հայտարարագիր ես լրացնում որպես վարչապետի կին, եթե այդ հայտարարագիրը հանենք, ուրիշ պաշտոնական թուղթ չկա»,- ասել է Փաշինյանը։

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու՝ արդյոք ՀՀ վարչապետի արդեն «ոչ իրավաբանական տիկին» Աննա Հակոբյանը, իբրև միայնակ կին և 3 անչափահասների մայր, նախկինում երբևիցե ստացե՞լ է նպաստ, պետական այլ օժանդակություն և այլն: Խնդրել էինք նշել ստացված պետական օժանդակության, իսկ եթե դրանք մեկից ավելին են՝ օժանդակությունների տեսակը, ինչպես նաև այն ժամանակահատվածը / ժամանակահատվածները, երբ Աննա Հակոբյանը ստացել է դրանք: Խնդրում եմ նաև նույն հարցերին պատասխանել նաև Աննա Հակոբյանի երեք երեխաների մասով:

Պատասխան գրությամբ՝ նախարարությունը տեղեկացրել է, որ ներկայացված հարցերը պարունակում են երրորդ անձի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ, և հայցվող տեղեկատվությունը տրամադրման ենթակա չէ։

Կրկնենք՝ քաղաքացիները շարունակում են հարցնել՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը օրինական կարգով իրենց ամուսնությունը չեն գրանցել, որպեսզի Աննա Հակոբյանն իբրև միայնակ և երեք երեխաների (բազմազավակ) մայր նպա՞ստ ստանա: Արդյո՞ք թերթում աշխատող և թերթի միջոցով փող աշխատող ոչ իրաբանական ամուսինները ևս, ժողովրդական լեզվով ասված, չեն «քերել» պետությունից՝ չգրանցելով իրենց ամուսնությունը: Արել այնպես, ինչի համար այսօր մեղադրում են ուրիշներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ