Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ: Այս մասին րագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իր և ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Ես հարց եմ տվել, և փոխնախարարը, և այն մարդիկ, ովքեր բանակի հետ որևէ առնչություն ունեն, գիտեն ինչ խնդրի մասին է խոսքը՝ համազգեստի, երկարաճիտ կոշիկներ և այլ խնդիրներ եմ բարձրաձայնել: Ես իմ ելույթում ասել էի, որ պատգամավորներ կան, որոնք նախկինում բողոքում էին, որ դրանից զրկված են եղել։ Ես ասում եմ՝ այդ խնդիրները կան: Ոչ թե ուզեցել եմ ստվեր գցել, այլ լուծմանը միտված ռեալ աշխատանքներ տարվեն։
Ես այդ խնդրին չէի էլ անդրադառնա, բանակի հետ կապված խնդիրների մասին փակ քննարկման ժամանակ ենք խոսում, բայց քանի որ հասարակությունն անզեն աչքով տեսնում է՝ սկսած պատվո պահակախմբից, համազգեստների տարբերությունը։
Տարբեր իշխանությունների տարիների բանակում եղել են այդ խնդիրները։ Իմ հարցն այն էր, որ ինչպես անենք, որ այդ խնդիրները լուծենք: Էլի նախկիններին մեղադրեցին։ Ես կարծում եմ՝ 7 տարի է իշխանության են, այդ մարդիկ իրավունք չունեն նախկին, 28 տարվա իշխանության մարդկանց մեղադրելով՝ իրենց խնդիրները չլուծել, չկարգավորել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը