Նիկոլ Փաշինյանը, Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատական գործընթացի ֆոնին, ֆեյսբուքյան էջում գրառում է արել իր բանտային կյանքից։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ․ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ հրահրելուց հետո գտնվել էր փախուստի մեջ, այնուհետև հայտնաբերվել էր, դատպարտվել ազատազրկման և որոշ ժամանակ անցկացրել բանտում։
Փաշինյանի բանտային օրագրի տակ բազմաթիվ քաղաքացիներ մեկնաբանություններ են թողել՝ հիշելով Բաքվում գտնվող հայ գերիներին, Հայաստանի իշխանության անտարբերությունը։ Քաղաքացիները Փաշինյանին խիստ քննադատության են ենթարկում, որոշները մեղադրում իրենց՝ նրան սատարելու համար և կոչ են անում հեռանալ։
Ներկայացնում ենք բազմաթիվ գրառումների մի մասը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը