15 01 2025

Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան

Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում հայտնում է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Քաղաքացիների համար բեռն ավելանում է գույքահարկի տեսքով, աղբահանության վճարի տեսքով։ Ավելացել են տեղական տուրքերն ու վճարները։ Փոքր և միջին բիզնեսի համար ավելացել է հարկային բեռը։ Նրանք, որոնք շրջանառության հարկով էին աշխատում, արդեն կա՛մ ավելի բարձր հարկ  պետք է վճարեն, կա՛մ ԱԱՀ դաշտ։ Մենք տեսնում ենք բողոքներ ոսկու շուկայում աշխատողների կողմից, այն բիզնեսները, որոնք սուրճի ապարատ ունեն տեղադրած և ասում են, որ այլևս ձեռնտու չէ այդ ամենով զբաղվելը»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ