Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Տավուշում սահմանազատման և սահմանագծման օրերին ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ 2024 թվականի նոյեմբերի 27-ից ՀՀ նախագահի հրամանագրով` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Ցականյանն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում:
Ցականյանը գեներալի կոչում էր ստացել 2024 թվականի մայիսի 24-ին՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ֆոնին:
Փաշինյանի ստորագրած որոշումն՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը