Դեկտեմբերի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:50-ին, Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը