«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում խոսում են, որ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու գործընթացը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի կողմից է հրահանգված, որքան նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի։ Պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք փորձել են Փաշինյանի մոտ բարեխոսել, թե` «մեր Աղազարյանն է, չի դնում՝ թող չդնի մանդատը, չարժե մեծ աղմուկ բարձրացնել», սակայն նա կատեգորիկ է եղել` պետք է դնի։
ՔՊ-ում էլ պարզել են, որ հոկտեմբերի վերջերին Աղազարյանը հարցազրույց է տվել եւ Աննա Հակոբյանի «կլիենտներից» մեկին՝ բլոգեր Ռոման Բաղդասարյանին անվանել է «ստոր մարդ»:
Ասել է. «Ես չգիտեմ, թե նա ինչպես է հայտնվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավիրած հավաքին»։ Ապա, անդրադառնալով Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ինքը «շնորհակալ է Ադրբեջանին, որ կալանավորել է Ռուբեն Վարդանյանին... նա պետք է սատկի Բաքվի բանտում», ասել է. «Անգամ եթերային բառերս չեն հերիքում, որ գնահատական տամ նման մարդուն»։ Ի դեպ, Աղազարյանը դեռ չի արձագանքում իր մասին տարածվող կեղծիքներին, բայց սպառնում է` եթե իր նկատմամբ ճնշումները շարունակվեն, անուններ է հնչեցնելու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը