16 12 2024

Երևանում օդը բարձր աղտոտվծություն ունի. Ըստ Ավինյանի՝ մեղավորը «ժամկետանց» մեքենաներն են



Մեր կայքերում առցանց ռեժիմում երևում է 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը և ձմռան ամիսներին այդ տեղեկատվությունը տեղ-տեղ լինում է մտահոգիչ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետարանի աշխատակից Ավետիսյանը հայտնեց, որ ամեն տարի ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության գերազանցումներ է արձանագրվում։

Իր հերթին Ավինյանն արձագանքեց. «Օդի որակի աղտոտվածության այն հատվածը, որ մարդածին է, Երևանի քաղաքապետարանը վստահաբար ունի անելիք, և ես առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, կներկայացնեք մոտավորապես երկու ամիս հետո, ընդհանուր կոնցեպտուալ, թե Երևանի քաղաքապետարանը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Երևան քաղաքում օդի որակի բարելավման ուղղությամբ, և այդ քառամյա ծրագիրը և պետք է ներառի ամենապարզ մեթոդները, ինչպիսին են, օրինակ, ծառատունկն ու անտառատունկը, թվային հստակ ցուցանիշներով, այնպես էլ որոշակի սահմանափակումները, օրինակ, արդեն իսկ կարելի է ասել ժամկետանց ավտոմեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք 2 կիլոմետրանոց ծուխ են թողնում իրենց հետևից և նաև մեծ աղտոտիչներ են։

Ես կարծում եմ՝ այս քառամյա ծրագրում մենք համապարփակ, բոլոր հնարավոր կետերով պետք է անդրադարձ ունենանք: Բոլոր հնարավոր այն տեղերում, որտեղ Երևանի քաղաքապետարանը ունի հնարավորություն և լիազորություն գործուն քայլեր իրականացնելու և խնդրում եմ երկու ամիս հետո այս քառամյա ծրագիրը ներկայացնել այս դահլիճում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ