14 12 2024

Հայաստանի որոշ հատվածքներում առավոտյան ժամը 10։20-ի դրությամբ ձյուն է տեղում և բուք է

Հայաստանի որոշ հատվածքներում առավոտյան ժամը 10։20-ի դրությամբ ձյուն է տեղում և բուք է

ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10։20-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։

«Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թալինի, Արթիկի, Սիսիանի, Աբովյանի, Սևանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում և Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։

Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ