Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջը ի՞նչ եղավ այն աղջկա պատմությունը, որին առևանգել էր պարեկը։ Ոստիկանությունից հույս չկա, բնականաբար, իսկ լրագրողների՞ց։
Իսկ հիշո՞ւմ եք, որ սահմանն անցած 2 ադրբեջանցից մեկը Սյունիքում գործարանի պահակին էր սպանել։ Այդ պատմությունը մոռացության մատնվեց, որևէ խոսք չեղավ զոհվածի ընտանիքի, հարազատների մասին։ Ի՞նչ հալի են այդ մարդիկ այսօր։ Ի՞նչ կա այդ գործից։
Ի՞նչ փուլում է Նիկոլի ավտոշաՌասյան անիվների տակ սպանված Սոնա Մնացականյանի դատական գործը։
Հիշո՞ւմ եք Ապարանում 3 հոգու գնդակահարությունը (ու ևս 4 հոգու էլ վիրավորվելը)։ Այդ գործից լուրեր կա՞ն։
«Սուրմալու» տոնավաճառի պայթյունի գործից ի՞նչ կա։
#երկիրՀԺ
#հիշողՄարդ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը