Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը թելեգրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս անորակ տոմետապատած մայթեզրը։
«Ցույց եմ տալիս, թե ինչպես է ՔՊ-ն իր ֆիրմաներով անորակ շինարարական աշխատանքներ իրականացնում»,- հայտնում է հասարակական գործիչը։
Նրա խոսքով, տոմետները փշրվում են՝ չնայած նրան, որ տեղադրվել են մի տարի առաջ։
Նա հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով անորակ տոմետներով սալապատել է ավագանում ՔՊ-ական թեկանծու Նարեկ Պողոյանին պատկանող «Լիլիանարմ» ՍՊԸ-ն։
Արթուր Չախոյանը հիշեցնում է, որ նույն ընկերությունն էր անորակ տոմետներով սալիկապատել նաև Գայի պողոտայի մայթերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը