30 07 2024

Տոմետները փշրվում են՝ չնայած նրան, որ տեղադրվել են մի տարի առաջ․ Արթուր Չախոյան



Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը թելեգրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս անորակ տոմետապատած մայթեզրը։

«Ցույց եմ տալիս, թե ինչպես է ՔՊ-ն իր ֆիրմաներով անորակ շինարարական աշխատանքներ իրականացնում»,- հայտնում է հասարակական գործիչը։

Նրա խոսքով, տոմետները փշրվում են՝ չնայած նրան, որ տեղադրվել են մի տարի առաջ։

Նա հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով անորակ տոմետներով սալապատել է ավագանում ՔՊ-ական թեկանծու Նարեկ Պողոյանին պատկանող «Լիլիանարմ» ՍՊԸ-ն։

Արթուր Չախոյանը հիշեցնում է, որ նույն ընկերությունն էր անորակ տոմետներով սալիկապատել նաև Գայի պողոտայի մայթերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ