12 07 2024

էդ սխալը քա՞նի քառակուսի մետր է, միլիմետր է, կիլոմետր է․ Արթուր Խաչատրյան



 

ԱԺ հուլիսի 11-ի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից փորձում էր ճշտել, թե որքան տարածք է Կիրանցից հանձնվել Ադրբեջանին կադաստրային սխալի արդյունքում։

Սուրեն Թովմասյանն այդպես էլ հարցին չպատասխանեց։ Նրա փոխարեն արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, որը ընդդիմությանը մեղադրեց ինչ-որ բաների, այդ թվում՝ բարձրախոսով բարձր խոսելու մեջ, սակայն ինքն էլ չասաց, թե որքան է հանձնվել։

Արթուր Խաչատրյանն արձագանքեց Ծովինար Վարդանյանին՝ ասելով․ «Տիկին Վարդանյան, ձեր իշխանությունները խոստովանել են, որ կադաստրային քարտեզներում եղել է սխալ։ Ես պարզ հարցնում եմ՝ էդ սխալը, որի գոյության մասին խոստովանել է ձեր իշխանությունը, քա՞նի քառակուսի մետր է, միլիմետր է, կիլոմետր է։ 

Իսկ ինչ վերաբերում է պատահական սխալներին, այո, պատահական սխալների գումարը զրո է։ Որովհետև եթե հաշվենք էս դահլիճում պատգամավորների միջին բոյը, հասակը, էդ միջինից թե՛ կոլոտների, թե՛ բոյովների քանակը նույնն է լինելու և բարձրությունը։ Դրա համար քառակուսիներ են հաշվում, որպեսզի դիսպերսիայի և վարիացիայի մեջ կարողանան գալ ճիշտ վիճակագրական չափումների։ Սա էլ իմ կողմից ձեզ ամառային արձակուրդներին նվեր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ