01 02 2024

Կուսության ստուգումը պետք է արգելել. ՔՊ-ական պատգամավորները նախագիծ են ներկայացրել



ՀՀ իշխանական երեք պատգամավորները՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վադանյանը նախագծերի փաթեթ են ներկայացրել, որտեղ կետ կա, որով արգելվում է կուսության ստուգումը։

ԱԺ-ում այսօր լրագրողները Ծովինար Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչ ուսումնասիրությամբ են եկել այն եզրակացության, որ այդպիսի օրենսդրական արգելք մտցնելու անհրաժեշտություն կա։

«Օրենսդրական արգելքն ընդհանրապես ֆիզիկական բռնության մասին է, կուսության ստուգումը նույնպես ներառվում է ֆիզիկական բռնության մեջ։ Ուսումնասիրությունը ոչ միայն բժշկական հաստատություններից ազդակն էր, այլ նաև՝ հասարակական կազմակերպություններից»,-ասաց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ