10 07 2023

ՔՊ-ականը մոտ 1,5 ամսում չորրորդ գործուղմանն է մեկնում

ՔՊ-ականը մոտ 1,5 ամսում չորրորդ գործուղմանն է մեկնում

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով իր նախկին օգնական, այժմ պատգամավոր Հասմիկ Հակոբյանին և ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Ծավինար Վարդանյանին գործուղում է ԱՄՆ։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

«Կայուն զարգացմանը նվիրված խորհրդարանական ֆորումին մասնակցելու նպատակով 2023 թվականի հուլիսի 17-20-ը Նյու Յորք կգործուզվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Հասմիկ Հակոբյանը։  Ծախսերը ՝պետբյուջեի հաշվին են

Հատկանշական է, որ սա ՔՊ-ական Ծվինար Վարդանյանի չորրորդ գործուղումն  հունիսի հինգից հետո։

Կանանց, խաղաղության և անվտանգության ազգային համակարգողների ցանցի բարձր մակարդակի հինգերորդ հանդիպմանը մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 5-10-ը Ծովինար Վարդանյանը կրկին ԱՄՆ-ում էր։

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ծովինար Վարդանյանը հունիսի 19-23-ը մեկնել էր Վիեննա, վերադարձից հետո հունական ծովափնյա՝ Հալկիդիկի քաղաք էր գործուղվել հունիսի 29-ից հուլիսի 3-ը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ