26 05 2024

Տանկի աշտարակը պտտվելուց հարվածել է զինվորական «Ուրալին». «Հրապարակ»

Տանկի աշտարակը պտտվելուց հարվածել է զինվորական «Ուրալին». «Հրապարակ»

Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ բանակում չպարզված հանգամանքներում կա զոհ: «Հրապարակի» տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասերից մեկում: Տանկի աշտարակը պտտվելուց հարվածել է զինվորական «Ուրալին», ինչի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացած ժամկետային 20-ամյա զինծառայող Արարատ Արոյանը Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից էր, մեկ ամիս էր մնացել զորացրվելու: Այս մասին  հայտնեց Ագարակավան Խորեն Կիրակոսյանը:

«Արարատը համեստ խելոք ըտանիքից էր, տան միջնեկն էր, ունի իրենց մեծ եղբայր, որը ծառայել էր, եւ իրենից փոքր, դպրոցական քույր: Դեռեւս հայտնի չէ, բայց նախնական տվյալներով դեպքը զորավարժության ժամանակ էտեղի ունեցել, զինտեխնիկայի բախումից կամ մեկ ուրիշ բանից»,-ասաց նա:

441952076_410733851925445_3562441954773491339_n (1) (2).jpg (26 KB)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ