26 05 2024

Լոռու և Տավուշի մարզերում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով. ԲՏԱ նախարարություն

Լոռու և Տավուշի մարզերում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով. ԲՏԱ նախարարություն

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այս պահին օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում: Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ