15 05 2024

Դուք օրինապահներ չեք, ստի պաշտպաններ եք․ Սրբազանը՝ ոստիկաններին



Ոստիկաններն արդեն տևական ժամանակ հրաժարվում են բացել Օպերայի հարակից փողոցների երթևեկելի հատվածը։

Ոստիկանների գործողություններն անձամբ համակարգող ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, որ  փողոցը փակ է լինելու մինչև 22:00–ն:

Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին․ «Խաբեբայություն մի՛ արեք, մի՛ խաբեք, փաստաթուղթ բերեք, դուք օրինապահ չեք ընդհանրապես, ոչ մի օրինապահություն չունեք դուք։ Խաբեբանե՛ր, ստախոսնե՛ր։ Չեմ վիրավորում, իրականությունն եմ ասում, դառը իրականությունը։ Ես ձեզ լավ ճանաչում եմ, թե ինչ եք արել, ինչ եք անում ու անելու, եղա՞վ։ Չե՛ք կարող։ Ձեր ստախոս տերերի հետ միասին նույն վարկն եք ընդունել, ստի պաշտպաններ եք դուք, դուք մարդկանց, քաղաքացիների հետ ոչ մի կապ չունեք։ Մոլորեցնող, խաբեբա, հարբեցողների տակ ծառայության մեջ եք մտել դուք։ Ձեռքով մի՛ խոսեք։ Էսքան զորք ունեք, գնացեք սահմանները պահեք, գնացեք էն տղերքի արյանը տակ մտեք, էդ եք դուք»։

 
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ