27 07 2024

Երևանում հանդիսավորությամբ բացվեց Chery ավտոմեքենաների բրենդի պաշտոնական ներկայացուցիչ «ՎԳ մոթորս»-ը



Չինական արտադրության Chery մեքենաներն այսուհետ կարող եք գնել Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչից։ ՎԳ մոթորս ընկերությունը առաջարկում է ձեզ բենզինային, հիբրիդային և էլեկտրոնային շարժիչներ ունեցող մեքենաների լայն տեսականի։ Ընկերության պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 25-ին՝ Մարզահամերգային համալիրում։

«Կան տարբերակներ և՛ ընտանեկան, և՛ բիզնեսների համար տարբերակներ: Այսինքն, մեքենաների ընտրանին շատ մեծ է և, ամենակարևորը, որ Չերի ընկերությունը իրենից ներկայացնում է, որ գին-որակ հարաբերակցությունը դրական է և շատ բարձր։ Այսինքն, մենք շատ որակով և մատչելի մեքենաներ ենք կարողանում տրամադրել»,- հայտարարեց ՎԳ մոթորս ընկերության վաճառքի տնօրեն Վիգեն Գզրարյանը։

Առավելությունները շատ են, աննախադեպ առաջարկները՝ նույնպես․ հատուկ լիզինգային պայմաններ՝ Ամերիաբանկի հետ համագործակցությամբ, որի մասին ավելի մանրամասն ներկայացրեց ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Շահեն Սողոմոնյանը․

«Ունենք հնարավորություն՝ սրահից վարկը անմիջապես ձևակերպելու։ Հաստատվելու պարագայում մոտ կես ժամ 40 ր-ի ընթացքում հաճախորդը իր նոր մեքենայի ղեկին գնում է տուն»։

Կարևորություններից ու առանձնահատկություններից են նաև երաշխիքային պայմանները։

«Սկսենք նրանից որ տալիս ենք պաշտոնական և գործարանային երաշխիք բենզինային շարժիչով մեքենաների համար 6 տարի կամ 200 հազար կմ, մեր շուկայում նման երաշխիքային պայմաններով մեքենաներ չեն եղել»,- հավելեց Սողոմոնյանը։

6 տարի թափքի և 8 տարի մեքենայի էլեկտրականության համար։ Սրահում շուտով առկա կլինեն անհրաժեշտ պահեստամասերը նույնպես։ Երաշխիքային պայմանների շրջանակում սպասարկումը կիրականացվի անվճար։

Ունիվերսալ մեքենաներ՝ բոլորի համար։ Chery մեքենաները գին-որակ հարաբերակցությամբ չեն զիջում հայկական շուկայում հայտնի մոդելներին։ Հենվելով տեխնոլոգիական նորարարության մշտական ​​հետապնդման վրա՝ Chery-ն դարձել է Չինաստանում մարդատար ավտոմեքենաների առաջին ձեռնարկությունը, որը տիրապետում է շարժիչի, փոխանցման տուփի, շասսիի, հարթակի և նոր էներգիայի հիմնական տեխնոլոգիաներին:

Շահեն Սողոմոնյանը ներկայացնում է Չերի Տիգգո 7 պրո պլագ ին հիբրիդ-ի առանձնահատկությունները։ Մոդելը հագեցած է և՛ բենզինային, և՛ էլեկտրոնային շարժիչներով։

ՎԳ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը բացման պաշտոնական արարողությանը ներկայացրեց նաև Չերի ընկերության ֆլագման համարվող տիգգո 8 պրո պլագ ին հիբրիդ, Արիզզո 8, ինչպես նաև ԻՔյու 7 մոդելները։

 «Այս մեքենաները Հյաստանի Հանրապետության ամեն տեսակի քաղաքացու և ոչ քաղաքացու համար են, մենք ունենք և մատչելի մոդելներ և լյուքս դասի մոդելներ։ Չկա սպեցիֆիկ սեգմենտ որ մենք ուզում ենք մատնանշել մենք մեքենաներ ենք բերում բոլորի համար», - վստահեցրեց ընկերության վաճառքի տնօրենը։

Ավելի քան 20 տարվա զարգացումից հետո Chery-ի վաճառքի և ծառայությունների ցանցն ընդգրկում է ավելի քան 80 երկիր և տարածաշրջան և շահել է 8,3 միլիոն սպառողների վստահությունը ամբողջ աշխարհում: Այսօր այն Հայաստանում է ՎԳ մոթորս ընկերության շնորհիվ։

Ի դեպ․ ընկերությունն առաջարկում է հատուկ գին առաջին 50 մեքենաների համար։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ