26 07 2017

Ահա թե ինչպես են Դուբայում ձվաձեղ պատրաստում



Դուբայի բնակիչներից մեկը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է մայթին ձվաձեղ պատրաստում:

Տղամարդը թավան 10 րոպե թողնում է փողոցում՝ տաքանալու համար, որից հետո լցնում է ձեթ, ձու, աղ և պղպեղ: Մեկ րոպեից էլ քիչ ժամանակ, և ձվաձեղը պատրաստ է:

Հուլիսին, սովորաբար, ջերմաստիճանը Դուբայում գերազանցում է 48 աստիճանը:

Հոլովակը Instagram-ի էջում տեղադրել է տեղական Fatafeat հեռուստատեսությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ