26 12 2023

Ավինյանը 4 օգնական ունի, 7 խորհրդական, պատգամավորի չափ փող են ստանում. Սամվել Հակոբյան



Տիգրան Ավինյանը ունի 7 խորհրդական, որոնցից յուրաքանչյուրը ստանում է 630 հազար դրամ, Ավինյանը ունի 4 օգնական, որոնցից ամեն մեկը ստանում է 545 հազար դրամ: Ի՞նչ են անում այս մարդիկ, որ այսքան գումար են ստանում այս աղքատ երկրում: Այս մասին ավագանու նիստին հարց ուղղեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

Հակոբյանը Ավինյանին հորդորեց երևանցիներին պարզաբանել, թե ինչ են անում այդ մարդիկ, որ խորհրդարանական երկրում պատգամավորին հավասար աշխատավրձ են ստանում, մինչդեռ առաջատար և գլխավոր մասնագետները չնչին գումար են ստանում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ