11 04 2024

ՔՊ-ականները գրանցվեցին, ապա հրաժարվեցին Անահիտ Ավանեսյանին հարց տալ

ՔՊ-ականները գրանցվեցին, ապա հրաժարվեցին Անահիտ Ավանեսյանին հարց տալ

Կառավարության կատարողականի այսօրվա՝ ապրիլի 11-ի քննարկմանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի զեկույցից հետո հերթագրվեց 16 պատգամավոր՝ հարց տալու համար, որից 12-ը ՔՊ-ական էր, 4-ը՝ «Հայաստան» խմբակցությունից։

Ուշագրավ է, որ 1-ին ՔՊ-ականի հարցից հետո ԱԺ նախագահը հայտարարեց, որ բոլոր ՔՊ-ականները հարցերը հանում են։

Հրահա՞նգ էր, ինքնակամ որոշու՞մ, թե՞ Անահիտ Ավանեսյանը մեկ պատասխանով բոլոր հարցերը տեղը «գցեց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ