10 04 2024

Ինչ-որ մի տեղ մեր նահանջը պետք է կանգնի, Աստված տա, դա լինի Ոսկեպարում․ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Ինչ-որ մի տեղ մեր նահանջը պետք է կանգնի, Աստված տա, դա լինի Ոսկեպարում․ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հանդիպել է Սուրեն Պետրոսյանին, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի անդամներին և գյուղացիներին։ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ արդեն 3 շաբաթ է ինչ տեղափոխվել են Ոսկեպար և ապրում են ոսկեպարցիների կողքին։

Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ ստեղծված համազգային և համապետական ճգնաժամի հաղթահարման այս պայքարում ներգրավված են տարբեր ոլորտի մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Այլևս չպետք է լինեն կուսակցական շահեր, քաղաքական նախընտրություններ։

 Հանդիպման քննարկման հիմնական թեմաներն են եղել այսօր պայքարի կիզակետ դարձած Ոսկեպարի հարցը, հանդուրժողականության հետևանքները, նահանջի  անթույլատրելիությունը։

«Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել՝ սա մեզ չի պատկանում, հայն ինչպես կարող է ասել՝ սա մերը չէ»,- գյուղացիների հետ շփումների ընթացքում ընդգծել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ