16 03 2024

Աշխատանքի լայն հնարավորություններ․ Տեղի է ունեցել «Platform360» career expo-ն



 

Այսօր՝ մարտի 16-ին, Երևանի «Best Western Plus Congress» հյուրանոցում տեղի է ունեցել «Platform360» career expo-ն՝ կազմակերպված «Organize event planning agency»-ի կողմից:

Ավելի քան 2 տասնյակ գործատուներ իրենց թափուր հաստիքներն են ներկայացրել Expo-ի շրջանակներում՝ տալով հնարավորություն բազմաթիվ այցելուների գտնել իրենց հարմար աշխատանքը:

YerevanToday-ը զրուցել է expo-ի շրջանակներում իրենց առաջարկները ներկայացնող որոշ գործատուների հետ, ովքեր նշում էին, որ նախապատվություն են տալիս ուսանողներին՝ փորձելով ապահովել նրանց աշխատանքային փորձով և կարիերայի աճով:

Զրուցել ենք նաև աշխատանք փնտրող երիտասարդների հետո, որոնց թիվը բավականին մեծ էր:

Մեզ հետ զրույցում ոմանք նշեցին, որ եկել են լավ ժամանցի և հետաքրքիր առաջարկների հետևից, ոմանք պարզապես հայաստանյան աշխատաշուկան էին ուսումնասիրում, որոշներն էլ արդեն իսկ հանդիսացել էին պոտենցիալ թեկնածուներ մի շարք գործատուների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ