28 12 2023

150 մլն դրամ՝ զուգարանների վերանորոգման վրա. ՔՊ-ական ռեկտորի որոշումը. 24news.am

150 մլն դրամ՝ զուգարանների վերանորոգման վրա. ՔՊ-ական ռեկտորի որոշումը. 24news.am

24news.am-ը գրում է.

«Երևանի պետական համալսարանի իմքայլական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է 150 մլն դրամ ծախսել բուհի զուգարանների վերանորոգման վրա։

ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, պատրաստվում են նորոգել  թվով 30 սանհանգույցներ, աշխատանքն իրականացնելու համար մրցույթին մասնակցել  են երկու կազմակերպություններ՝ «Պագես» ՍՊԸ-ն և «Էտալոն Գրուպ» ՍՊԸ-ն։

Շահել է առաջինը՝ առաջարկելով նորոգությունն իրականացնելու համար 150. 846. 492 ՀՀ դրամի ծառայություններ։

Հետաքրքիր է, որ ըստ 24News-ի տեղեկությունների սանհանգույցները, որոնք գտնվում են  ԵՊՀ Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկայի, Կեսաբանության և  Քիմիայի ֆակուլտետներում, նորոգվել են ընդամենը մի քանի տարի առաջ ու ունեն բավական պատշաճ տեսք։

Թե ինչն է ստիպել Հովհաննիսյանին աճապարանոք՝ այն էլ ձմռանը՝ դասապրոցեսի ու քննաշրջանի ժամանակ, նորոգել այս սանհանգույցները, դժվար է ասել, սակայն մեզ հետ զրույցում ԵՊՀ աշխատակիցները բողոքեցին, որ նմանատիպ աշխատանքներն արվում են ամռան արձակուրդային ամիսներին, հիմա մարդիկ իրենց կարիքները հոգալու համար գնում են այլ ֆակուլտետների սանհանգույցներ»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ