26 12 2023

Հետագա թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն»-ը. Մանուկ Սուքիասյան



«Հետագա թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը:  Ընդունվելիք թանկացումները Նոր տարվա դեկտեմբերի 31-ի գիշերը երևանցիներիին մատուցելու են թանկացումների տեսքով նվեր, քաղաքական ջրերն էլ  ավելին են պարզաջրվում: «Մայր Հայաստանը» շարունակելու է  քաղաքացիների շահերը պաշտպանել, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր ձայն չեն տվել «Մայր Հայասատանին»,- ավագանու նիստին ընդառաջ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Ամենակարևորը՝ քաղաքացիներն արդեն շատ պարզ ձևով հասկացան ով ով է, և ինչ քաղաքական դիրքորոշում ունի և իշխանությունների հասցեին սոսկ քննադատական  տեքստեր ասելը դեռևս չի նշանակում, որ տվյալ քաղաքական ուժը կամ  խոսնակը ռեալ ընդդիմություն է գործող իշխանութուններին»,-ասաց Մանւոկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ