Երևանի քաղաքապետարանում ընթանում է կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկումը, որի ժամանակ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն դիմելով Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին ասաց. «Վերջին անգամ Ձեր ֆրակցիայից որևէ մեկը ե՞րբ է ավտոբուս նստել, Ձեր բերած կամֆորտնի ավտոբուսների վիճակը տեսե՞լ եք , անվտանգությունը տեսե՞լ եք, գյուղերում անգամ չոբան չեք թողել ու եկել են պարեկապահակներ են աշխատում, տեսե՞լ եք փողոցներում ինչ է կատարվում… Ասում եք՝ Կենտրոնը բեռնաթափելու համար 160 հազար դրամ վճար սահմանենք , առաջարկում եմ միանգանից կես միլիոն դնեք, որ դուք միայն կկարողնաք կայանել , որովհետև ձեր պարգևավճարները կբավարարի որ էդ 160 հազարանոց կարմիր գծերըում կայանեք, բոլոր կարմիր գծերն արդեն ացել ենք ՔՊ, հիմա նորից որոշել եք մտնել քաղաքացու գրպանը՞»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը