16 11 2023

Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի  ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին:

«Խնդրում ենք՝ հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00-ը: Տեսահաղորդագրության սկզբում անհաժեշտ է նշել անունը, ազգանունը եւ բնակության վայրը: Ցանկալի է՝ նաև զբաղմունքը և աշխատանքի վայրը:

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձեւակերպված են հակիրճ, կոռեկտ եւ հստակ:

Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով»,- հայտնում է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ