10 10 2023

Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին

Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին:

Փաշինյանն այս մասին ասել է հյուրընկալող երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում: Համապատասխան տեղեկությունը հաստատել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ափսոսանքով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել միջոցառմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ