Ավագներից ոչ պակաս անհամբեր՝ Արցախում շատ երեխաներ են սպասում միջանցքի բացմանը: Նրանցից ոմանց համար դա ոչ թե քաղցրավենիք ունենալու, այլ անհրաժեշտ դեղերը ստանալու հնարավորության հետ է ասոցացվում: Հայաստանում բնակվող ծանոթ-բարեկամներին տեսնել ևս ցանկանում է փոքրիկ Կարոն, բայց մինչ այդ պարտադիր է Երևանում գտնվող իր բժիշկներին այցելելը:
Առողջական մի շարք խնդիրներ ունի 10 տարեկան Կարոն։ Նա Արցախի շրջափակման ութ ամսվա նթացքում երեք անգամ ԿԽՄԿ ուղեկությամբ ՀՀ անհետաձգելի բուժման է գնացել ու նորից վերադարձել Արցախ։
Մինչև շրջափակումը ցանկացած ստուգման համար պարտադիր Երևան էր գալիս, իսկ այսօր այդ հնարավորությունը չունի։ Դղատներում անհրաժեշտ դեղորայքը չկա։ Նա նաև հատուկ սննդակարգի կարիք ունի, ինչը նույնպես դժվար է ապահովել։
«Կոնֆետ ոչ մի հատիկ էլ չունենք... Շատ եմ ուզում»,- ասում է Կարոն։
Կարոյի ամենամեծ երազանքն է՝ խաղաղություն և բացվի բոլորի համար և իր համար, իրոք, ամենաուղիղ իմաստ ունեցող կյանքի ճանապարհը։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուսատեսության տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը